ՔՊ-ական Ջուլհակյան Արուսը համոզմունք ու հույս է հայտնել, որ Թուրքիան լուրջ ազդեցություն կունենա Կովկասում խաղաղության հաստատման հարցում՝միժամանակ բացատրելով,թե որքան կարևոր է նաև երկկողմ ձևաչափով ազերիների հետ բանակցելը: Ըստ նրա՝ դա կարևոր է, որպեսզի պրոցեսը տեղում չդոփի: 

 

ՔՊ-ում իսկապե՞ս կարծում են, որ Թուքիան այս հարցում կարող է խաղալ դրական դեր մի դեպքում, երբ հայտնի է,թե որ երկիրն է աշխարհում կանգնած Իլհամի բացված ախորժակի հետևում: Իշխանությունների համար այս հանգամանքը, իհարկե, բնավ էական չէ. Նիկոլը միշտ՝ դեռևս լրագրող եղած տարինրեից է աշխատել թուրքերի համար՝ հանրությանը փորձելով թունավորել այնպիսի ազգադավ գաղափարներով, որ երբ հետհայաց նայում ես, ուղղակի ապշում ես՝ լա՛վ, մի՞թե սա հայ է: 

 

ՔՊ-ն ոչ միայն դեմ չէ, այլև թիվ մեկ ջատագովն է՝ Կովկասում Թուրքիայի դերի աճի: Ավելին՝ Նիկոլը պատերազմի գնաց հենց այդ հաշվարկով՝ արդյունքում ստանալով ադրբեջանական զորահանդեսին Էնվերի հոգին փառավորող էրդողանական հայտնի մի ելույթ, որի բովանդակությունն այնքա՜ն հաճելի էր թվացել Հակոբյան Աննայի ականջներին: 

 

Իշխանությունների պլանը հենց դա է՝ ռուսական միջնորդության փոխարինումը թուրքականով, եթե, իհարկե, ձեռքներին ճար լինի: Սկզբում Իլհամի հետ երկկողմ ֆորմատով կբանակցեն, հետո դրան Թուրքիային մասնակից կդարձնեն՝ թուրքական քաղցր խաղաղության սին խոստումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել